Լուծ

Թեմա՝  Գյուղատնտեսական և ոչ արհեստագործական միջոցներ Ենթաթեմա՝  Երկրագործության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Լծասարք Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Լուծ փայտյա, բաղկացած 2 հաստ մասերից, որոնք ունեն որոշակի թեքություններ և ձևավորումներ: Յուրաքանչյուր մասի եզրերին կան 2-ական անցքեր՝ իրարից որոշակի հեռավորության վրա, որոնց միջով անցկացվող բարակ և կլոր փայտեր տեղադրելով լուծը ամրացվել է եզների վզին: Լուծի յուրաքանչյուր կտորի վրա համապատասխանաբար անցքերի մոտ ամրացված են օղակաձև գլխով գամեր, որոնց վրա անցկացված են երկաթե օղեր /չորս հատ/: Լուծի յուրաքանչյուր մասի հենց մեջտեղում ուղղանկյունաձև անցքեր կան՝ մեկը մեծ, մյուսը՝ քիչ փոքր: Վարպետ՝  Անհայտ Երկարություն (սմ)՝  168սմ Նյութը՝  Փայտ, երկաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-20-րդ դար Հաստություն (սմ)՝  5.5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1573 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 339