Խաչ ձեռքի

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Քրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Խաչ ձեռքի Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Արարողական ձեռաց խաչ՝ բաղկացած հինգ կտորից՝ մեկ բրոնզե խաչաթև, երեք բրոնզե և մեկ արծաթե վերադիր զարդերով: Խաչի մի մասն է՝ այն էլ մի թևը պոկված և կպցված: Խաչաթևի եզրերը գեղեցիկ զարդանախշերով, մեջտեղում կլոր շրջանակով, իսկ դրա կողքերին՝ փոքրիկ շրջանակներ և զարդեր: Խաչաթևի ծայրերը եռաթև են, մեջտեղինը սրածայր, իսկ կողքի երկուսը կլոր: Վերադիր զարդերից մեծի վրա խաչաձև կտրվածք է արված, իսկ փոքրերից մեկը կոտրված է և բաժանված երկու մասի: Վարպետ՝  Անհայտ Նյութը՝  Բրոնզ, արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հրազդանի տարածարջան Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան, Մաքրավանք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  13-րդ դար Չափս՝  Խաչաթևերի հեռավորությունը-10սմ Նվիրատու՝  Հնագիտական արշավախմբի ղեկավար՝ Ա.Գրիգորյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ1657 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 359