Խորաքանդակ՝ «Սասունցի Դավիթ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Խորաքանդակ/դիմաքանդակ Բնօրինակի անվանում՝  Խորաքանդակ՝ «Սասունցի Դավիթ» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաթնագույն հիմնագույնով գիպսե կլոր շրջանակի մակերեսին, որն ունի հարթ հատակ, նեղ ու տափակ շուրթ, վրան՝ արձանագրություն. «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ», պատկերված է Դավիթը, որն աջ ձեռքով սանձում է սլացող ձիուն, ձախով բռնել է պարանը: Ոտքերի տակ ընկած է նրա ասպազենը՝ թուրը, սաղավարտը, զրահը: Պատրաստված է կաղապարման եղանակով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Նյութը՝  գիպս, հախճապակի Տրամագիծ (սմ)՝  15.5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2010/7 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-397