Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետահյուս խուրջին է: Գրպանները հարդարված են նեղ և լայն զարդաշերտերով: Կենտրոնի լայն զարդաշերտում վեցանկյուններ են, որոնց ներսում համամեջ շեղանկյուններ՝ կենտրոնում խաչերով: Իսկ մյուս երկու զարդաշերտերում ատամնավոր երիզավորումով եռանկյուններ են: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ագուլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIXդ. Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  45 Երկարություն (սմ)՝  148 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 10648