Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Խուրջինը մեծ չափսի է: Կարված է կարպետաձև կտորներից: Գերակշռող գույներն են կարմիրը, կապույտը, դարչնագույնը, սպիտակը:Կողմնապարկերի հիմնական դաշտը կարմիր է , որն ամբողջությամբ ծածկված է տարբեր շափսի , գույնի, փոքրից մեծ իրար մեջ առնված շեղանկյուններով: Շեղանկյունները ունեն դեպի ներս գնացող սանրանման ելուստներ, և դրսից շրջապատված են զիգզագաձև ձևավորված շեղանկյուններով: Կողմնապարկերը ունեն հստակ ընդգծված, զոլավոր, երկու բարակ եզրաշերտ շրջանակ: Հետևամասը կարված է կարմիր, դարչնագույն, կապույտ զոլավոր կարպետի կտորից:Եզրային հյուսվածքները տեղ-տեղ մաշված են և կարկատված: Հեղինակ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Բուրդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6601 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1739