Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Բնօրինակի անվանում՝  Խուրջին գրպան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանի ուղղանկյուն զարդաշրջանակի մեջ ամփոփված են շեղանկյունաձև կեռազարդ՝ զույգ սլաքաձև ելուստներով զարդանախշեր, վերջիններս ներկայացված են սև հիմնագույնի վրա: Ուղղանկյուն զարդաշրջանակը բոլորող կարմիր հիմնագույնով զարդագոտու վրա պատկերված են շեղանկյունաձև կեռազարդ նախշեր, միայն առանց սլաքաձև ելուստների: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղարաբաղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  50 Երկարություն (սմ)՝  58 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2390/12 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1058