Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների կենտրոնով ձգվում է բաց կապույտ իրար կցված շեղանկյունների շարք, որը երկու կողմից պարփակված է մեկական շարք կարմիր զիգզագ սրածայր ժապավեններով: Եզրերը բաց կանաչավուն, եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր են, որոնք, ինչպես և բաց կապույտ շեղանկյունները հարդարված են խաչապատկերներով: Նույնատիպ հարդարանք ունի գրպանների միջնահատվածը: Գրպանների բերանները զարդարված են երեք նախշազարդ գոտիներով. կենտրոնական լայն գոտին հարդարված է աստիճանաձև եզրերով իրար կցված շեղանկյուն շրջանակներով, մյուս երկուսը՝ գույնզգույն եռանկյուն պատկերներով: Հակառակ երեսը շերտավոր է՝ կարմիր, դեղին, մոխրադարչնագույն անհամաչափ զոլերով: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը կտորով ամրակայված են: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մարտունու շրջ․ գ․ Թաղավարդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բամբակ Չափս՝  152*46 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  615/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-283