Ծաղկաման

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ծաղկաման - սպիտակ ֆոնի վրա ողջ մակերեսով արված են ոսկերիզ ուղղահայաց զարդագոտիներ, որոնք իրար հաջորդող թիթեռնիկի շարքերեն և ծաղիկներ:Օգտագործված են կապույտի, երկնագույնի, դարչնագույնի և ոսկեգույնի երանգներ: Վերջին եզրը ունի գունավոր զիգզագ զարդանախշեր: Ծաղկամանը ընդհանուր առմամբ գլան է հիշեցնում /վերևում մի փոքր լայնացող, ներքևում՝ նեղացող/:Վերին մասում ոսկեգույն տառերով գրված է. ՙՀայ ժողովրդի մեծ բանաստեղծ, քնարերգության վարպետ Ավ.Իսահակյանին իր ծննդյան 70 - ամյակին երախտապարտ սիրով Գ.Սունդուկյանի անվ. պետ. թատրոնից: Արտադրողի անվանումը՝  Երևանի հախճապակու գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945թ. Նյութը՝  Հախճապակի Լայնություն (սմ)՝  22 Բարձրություն (սմ)՝  39 Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 888