Կշեռք

Կշեռք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Կենցաղային/բազմագործառույթ գործիքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կշեռք ձեռքի՝ կախովի թասիկներով: Կշռաձողը մետաղյա, տերևանման ծայրերով, վրան օղակներ, որոնցից անցկացված են երեք թել, որոնք էլ, իրենց հերթին, երեք տեղից ամրացված են թասիկներին: Բռնակը ամրակցված է ուղղահայաց ձողին, որը բաղկացած է երկու մետաղական, վերևում իրար միացող հորիզոնական ձողիկներից, որոնց ամրացված է կեռիկ, ձողիկների միջև կշեռքի սլաքն է՝ մետաղալարից: Ցուցադրվում է պատշգամբում: Նվեր բանաստեղծի ընտանիքից: Ակտ N 156, 19/II-1975 թ.: Արտադրողի անվանումը՝  անհայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  մետաղ, թել Երկարություն (սմ)՝  կշռաձողի` 23,5 Տրամագիծ (սմ)՝  թասիկների` 11,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  728/6 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 829