Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Տղամարդու հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Պիջակ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կոստյումը բրդյա է, բաց կանաչ գույնի, թեթևակի նշմարվող գծերով, մենեզր է, ունի երկու կոճակներ, արտաքին երկու մեծ և մեկ փոքր գրպաններ: Պիջակի ներսի հատվածում կա գրպան՝ ժամացույցի համար, որի վրա կա սպիտակ գործվածքից պիտակ՝ վրան գրված HAME LOT. WO. SIIa SIZE R-41, իսկ հակառակ մասում՝ 410: Աջ հատվածում կա սև գույնի պիտակ, որի վրա սպիտակ գույնով պատկերված են երկրի երկու կիսագնդերը և կա գրություն. ՞Contunental ecotbung, 13645 van wew street, naw vojs Calif": Աստառը սպիտակ-կանաչ խառը գույներով մետաքսից է: Պիջակը տեղ-տեղ մաշված է: Ձախ թևի վրայի կտորը քանդված է (երկ. 2սմ.): Պիջակը բերված է Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանից:
Նյութը՝ Բուրդ, մետաքսՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱՄՆՉափս՝ 56սմՆվիրատու՝ Թանգարանին հանձնել է կոմպոզիտորի որդին՝ Կարեն Արամի Խաչատրյանը (1979թ.):Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
202
Բաժնեհաշվառանիշ՝
ЛВД - 127