Կորզան

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի թելքաշ տախտակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն սալիկ է. վրան երեք շարքով արված են աստիճանաբար փոքրացող տրամաչափերով անցքեր, որոնք հաջորդաբար համարակալված են. 1-10, 11-20, 21-30 հերթական համարանիշերով: Անցքերի աջ և ձախ կողմերում միևնույն լատինատառ արձանագրությունն է՝ «SIMON JACOUES», տակը՝ գծիկ, ապա՝ «CAIRE EGYPTE» /արտադրող ֆիրման, երկիրը/: Միայն ձախ կողմում կա համարանիշ՝ «1»: Լայնություն (սմ)՝  3.4 Երկարություն (սմ)՝  13.5 Բարձրություն (սմ)՝  0.6 Նյութը՝  պողպատ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Եգիպտոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. սկիզբ Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/7 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628