Կտրիչ սալով

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի կտրիչ-դանակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կտրիչ-հատիչը կտրվածքում կլոր, միակտոր ձող է, որի աշխատող՝ կտրող-հատող մասը 2սմ բարձրությամբ հավասարաչափ տաշված է: Սալը կազմված է երկու միանման բարակ սալիկներից, որոնք «նստած» չեն իրար վրա և ունեն 2-3մմ ազատ տարածություն: Սալիկները գլուխներում իրար ամրացված են գամերով և լրացուցիչ ամրակայված են եռազոդումով: Սալի վրա կա միևնույն տրամաչափի երեք անցք, որոնց մեջ «հագնում» է կտրիչ-հատիչի աշխատող մասը: Երկարություն (սմ)՝  սալ՝ 18.5, կտրիչ-հատիչ՝ 13.4 Նյութը՝  պողպատ Տրամագիծ (սմ)՝  կտրիչ-հատիչ՝ 2.9 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/141ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628