Հագուստի ասեղնագործ զարդ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Հագուստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է թավշյա կանաչավուն կտորից, եզրերը ծալված են։ Մի կողմը նեղ է և կտրված, աստիճանաբար լայնանալով մյուս ծայրին տրված է կլորավուն տեսք, որտեղ ասեղնագործված է կլորավուն ծաղկանախշ։ Ծաղկանախշի կենտրոնում արծաթաթելով ասեղանագործված է ուռուցիկ շրջան, որի շուրջը մետաքսյա սպիտակ թելով ասեղնագործված է շրջանակ։ Լայնություն (սմ)՝  2,5 Երկարություն (սմ)՝  14 Նյութը՝  մետաքս, մուլինե,արծաթաթել, թավիշ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Հայտնաբերման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Նվիրատու՝  Յուրի Լևոնի Փիրումյան Հայտնաբերման ժամանակը՝  05.05.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7365/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3337