«Հաղթանակի պար»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Խորաքանդակ/պատմական Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Եռաֆիգուր խորաքանդակ է՝ գլուխները վերածվող կլոր քանդակի, տեղ-տեղ լուսաթափանց է:Դեկորատիվ երկրաչափականացված հորինվածք՝ դինամիկ շարժման մեջ գտնվող ֆիգուրներով:Արտահայտվում է պարի գաղափարը:Հորինվածքն ունի և ուղղահայաց, և հորիզոնական կենտրոն:Երկրաչափականացված զանգվածներն առաջացնում են պարի ռիթմ: Հեղինակ՝  Լևոն Թոքմաջյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. Նյութը՝  կարմիր փայտ Չափս՝  125x87սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  02