Հարդարանքի սեղան-պահարան (трюмо)՝ Արամ Խաչատրյանի...
Հարդարանքի սեղան-պահարան (трюмо)՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից
Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Հարդարման և կահավորման տարրեր
Տեսակ/ժանր՝
Հայելի
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ա.Խաչատրյանին պատկանող Հարդարման սեղան-պահարանը (трюмо) ննջասենյակի կահույքի հավաքածուից է: Այն միափեղկ է, բաց շագանակագույն երանգով, ունի հայելի և երկու փոքրիկ պահարաններ (тумбочка): Պահարանի փայտյա մասը ներկված է ընկուզենու գույնով և ծածկված է սպիրտային լաքով: Երկու փոքրիկ պահարանների կափարիչները դիմացի հատվածում ունեն կլորավուն տեսք, ներքևի հատվածում ձևավոր են, իսկ հետևի հատվածը ծածկված է հասարակ տախտակաթերթով: Փոքրիկ պահարանները ներքևի մասում ունեն դուռ, իսկ վերևում՝ երկու բռնակներով դարակներ: Բռնակները դեղին գույնի պլաստիկից են և ունեն ծաղկի թերթիկի տեսք: Պահարաններն ամրացված են մետաղյա կոճակներով և կանգնած են չորս ոտքերի վրա: Բոլոր չորս ոտքերը կլորավուն են, կոնաձև: Ոտքերի վերնամասում կան թերթիկի տեսք ունեցող նախշեր: Միացված են իրար փայտե տախտակով: Պահարանի մեջտեղում կա փոքրիկ պահարան՝ բաղկացած երկու դարակներից: Դարակներն ունեն դեղին գույնի պլաստիկից բռնակներ, որոնք կիսակոտրված են: Պահարանները կանգնած են չորս ոտքերի վրա, որոնք կլորավուն տեսք ունեն: Հայելու շրջանակի վերին ծայրերը կլորավուն են: Հայելին ամրացված է մեխով:
Լայնություն (սմ)՝ Պահարան՝ 37Երկարություն (սմ)՝ Պահարան՝ 123, Հայելի` 54,5Նյութը՝ Փայտ, ներկված է ընկույզի գույնով, լաքապատված, ունի հայելիԱրտադրողի անվանումը՝ Ռիգայի կահույքի արտադրամաս, սերիական արտադրությունՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՌիգաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1955թ.Բարձրություն (սմ)՝ Պահարան՝ 46, Հայելի՝ 138Հաստություն (սմ)՝ Հայելի` 0,4Նվիրատու՝ Կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան (1979թ.)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
121
Բաժնեհաշվառանիշ՝
ЛВД - 107