Հոդվածներ՝ «Նրա երաժշտության արևով» «Նոր աշխարհի շ...
Հոդվածներ՝ «Նրա երաժշտության արևով» «Նոր աշխարհի շեփորահարը», «Հանճարի խորհուրդը» և խմբագրական գրառում «Սովետական արվեստ» ամսագրում
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
«Նրա երաժշտության արևով» հոդվածում Է.Հովհաննիսյանը կիսվում է Ա.Խաչատրյանի մասին իր տպավորություններով (Է.Հովհաննիսյանը սովորել է Ա.Խաչատրյանի դասարանում Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում), գրում է կոմպոզիտորի մարդկային հիանալի որակների մասին, որ խորապես երախտապարտ է Ա.Խաչատրյանին իր հիանալի դասերի և իմաստուն խորհուրդների համար: Խմբագրական գրառումը Ա.Խաչատրյանի մահվան մասին է, որտեղ խոսվում է կոմպոզիտորի անմահ երաժշտության մասին, որը կմնա դարերով՝ նվիրելով մարդկանց լույս և բարություն: «Նոր աշխարհի շեփորահարը» հոդվածում Գ.Գյոդակյանը արտահայտում է խորը վիշտ՝ Ա.Խաչատրյանի մահվան կապակցությամբ, ինչպես նաև գրում է մեծանուն կոմպոզիտորի երաժշտության, նրա ստեղծագործական գործունեության և այն մասին, որ սովետական իրականությունը միշտ ապրել է Խաչատրյանի երաժշտության մեջ: Հոդվածում նա անդրադառնում է կոմպոզիտորի վերաբերմունքին ժողովրդական մեղեդիներին, այս կապակցությամբ վերլուծում է Դաշնամուրային կոնցերտի երկրորդ մասի գլխավոր թեման, ինչպես նաև խոսում է նրա երաժշտության ժողովրդականության, հանրամատչելիության և այն անմոռանալի տպավորության մասին, որ թողնում է այդ երաժշտությունը ցանկացած ունկնդրի վրա: «Հանճարի խորհուրդը» հոդվածում Մ.Ռուխկյանը գրում է Ա.Խաչատրյանի և հայկական երաժշտական մշակույթի միջև եղած կապի և դրանում արևելյան թեմայի առկայության մասին: 1, 3, 4, 9 էջերում զետեղված են Ա.Խաչատրյանի լուսանկարները: Հոդվածները և գրառումը հայերեն են:
Հեղինակ՝ Էդգար Հովհաննիսյան, Գեորգի ԳյոդակյանՆյութը՝ Թուղթ, տպագիրՆվիրատու՝ Ն. ՄերեշնիկովաՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1978թ., N7թերթ՝ 32Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1895
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-2027