Հրացանի ձգան

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Հրազեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ձգանատեղը տափակ ուղղանկյունաձև, ներքևից օվալաձև ձուլվածք է, որի վերևի մասում արված է ուղղանկյունաձև կտրվածք՝ ձգանը անցկացնելու համար, մի ծայրին արված է կլոր անցք փայտյա մասերին ամրացնելու համար։ Ձգանատեղի շարունաությունն է կազմում ուղղանկյուն խորանարդաձև հատվածը, որտեղ տեղադրվում են փամփուշտները։ Ձուլվածքը ավարտվում է կլոր ելուստով, որը ամրանում է փայտյա մասին։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տուլա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ․ սկիզբ Նյութը՝  երկաթ Չափս՝  21x4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6824/989 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-554