«Ձոների ալբոմ»

«Ձոների ալբոմ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ձոն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը`մեջտեղին մոտ, ուղղահայաց խոր ակոս ունի: Կազմի ձախ անկյունում` վերեւում, Ա. Ա Պուշկինի դիմանկարն է դրոշմած: Վերջում` կազմի ձախ կողմում, ներքեւում, եռանկյունի կնիք է դաջած, որի մեջ , վերեւում «Սվետոչ» բառն է: Շագանակագույն կազմը տեղ-տեղ գունաթափված է, կան քերթվածքներ եւ թանաքի հետքեր: ֆորզացները նախշազարդ են` մուգ կանաչի եւ սեւի համադրությամբ: Առաջին էջին Ե. Չարենցի ընծայատողերն են .«Իմ նազիկին- ինձանից 3.02.01933 Երեվան»:նույն էջին ՉՏԹ կնիքն է: Աստղանիշով ` 3-րդ էջին «Սիրելի նազիկին», «Նազիկի համար պատմությունը»-ը եղիշե Չարենցի տողերն են, գրել է 18.02.1933թ., կապույտ թանաքով: Ալբոմում ունեն ընծայատողեր Ալ. Շիրվանզադեն, Ռ. Մելիքյանը, Ավ. Իսահակյանը, Աղ. Մեսրոպյանը: Առջեւի ֆորզացից հետո` առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Նազիկ Մազմանյան Նյութը՝  ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2796 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6046