Ճախարակ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Թելմանիչ ճախարակ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ճախարակ փայտից, ռուսական: Բաղկացած է երեք հիմնական մասերից՝ կմախքից, անիվից և եռանկյունաձև ոտնակից: Կմախքի վրա ամրացված է մեծ անիվը՝ ձևավորված ճաղերով և այդ անիվը աշխատեցնող եռանկյունաձև ոտնակը: Ճախարակի հիմնական մասը հենվում է երեք ոտքերի վրա՝ երկուսը առջևում և մեկը ետևի մասում: Կմախքի վրա կան երկու ձևավորված և վրաները կաշվե օղակներ ամրացված բռնիչանման մասեր, իսկ դրանց ետևում ավելի հաստ բռնիչ կա՝ որոշակի ձևավորումով: Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  45սմ Երկարություն (սմ)՝  87սմ Բարձրություն (սմ)՝  76.5սմ Նյութը՝  Փայտ, երկաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անհայտ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-20-րդ դար Նվիրատու՝  Ց.Օհանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1459 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 301