Նալիկ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ ագանելիք Տեսակ/ժանր՝  Բաղնիքի նալիկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կրունկի վրա 2 կողքերին մետաղյա թիթեղների օգնությամբ շրջանագծեր են, որոնց կենտրոնում՝ մեկ շրջանաձև սադափ է, դրա շուրջն էլ 5 հատ եռանկյունաձև սադափներ։ Իսկ շրջանագծի ներդրված թիթեղների ներսում զիգզագաձև թիթեղներ են ներդրված, որոնց արանքներում մեխեր են խփված։Նույնպիսի մի շրջանագիծ, բուսանախշերով սադափի ներդրումներով կա նաև առջևի հենակի վրա և սրանցից դուրս ներքևի կողմերում եռանկյունի սադափներ են դրված։ Կողքերի ներճկված մասերի վրա ևս սադափներ են՝ տերևանման։ Լայնություն (սմ)՝  7,5 Երկարություն (սմ)՝  25 Բարձրություն (սմ)՝  8 Նյութը՝  փայտ, սադափ, պղինձ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Հայտնաբերման ժամանակը՝  10.08.1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1358 ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Գ-604