Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գրքույկ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Երեկոն կազմակերպել էր «Արաքս» ընկերության վարչությունը, 1980թ-ի նոյեմբերի 10-ին: Նամակում ասվում է, որ չնայած ծագած դժվարություններին, վարչությանը հաջողվեց բարձր մակարդակով անցկացնել հիշատակի երեկոն, որին ներկա են գտնվել Էջմիածնի Հունահայկական սեմինարիայի ներկայացուցիչները, Սովետական Միության դեսպան՝ Ռ. Մարտիկյանը, հայ և հույն գիտության և արվեստի հայտնի գործիչներ: Վարչության նախագահը իր ներածական խոսքում նշել է հայ ժողովրդի հռչակավոր զավակի հազվագյուտ տաղանդի մասին, որը ստեղծագործել է աշխարհի բոլոր ժողովուրդների համար և դրանով էլ կերտել իր անձեռակերտ հուշարձանը: Ներկայացվել է նաև կոմպոզիտորի կենսագրությունը և ստեղծագործական ուղին: Ծրագրում կատարվել են կոմպոզիտորի ստեղծագործությունները: Հիշատակի երեկոն մեծ իրադարձություն էր Աթենքի երաժշտասերների համար: Տեքստը հայերեն է:
Նյութը՝ Թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ Աթենք (Հունաստան)Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980թ. 10 նոյեմբերթերթ՝ 2Նվիրատու՝ Մ. ԲրուտյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
883
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-417