Նշխարքի տուփ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Քրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Մասնատուփ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի ծրարի ձև, վերևի հատվածում սրածայր եռանկյունաձև կտրված է, որն փակվող մասն է: Կարված է մետաքսյա բաց կանաչավուն կտորից, որն ամրացված է բամբակյա ցանցկեն կտորի վրա, հետևի կողմից պաստառված է մետաքսյա սպիտակ կտորով: Դիմերեսին և հակառակ երեսին ասեղնագործված են կապտավուն և բաց կանաչավուն նուրբ ցողուններով, փոքրիկ տերևներով և դարչնագույն ծաղիկներով զարդարված բուսանախշեր: Հակառակ կողմում ունի դեղին և շագանակագույն թելով ոլորված քուղ, որից ամրացված է թելափունջ: Լայնություն (սմ)՝  9.5 Երկարություն (սմ)՝  12.5 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ.վերջ Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/40 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085