շաբաթաթերթ «Հայրենիքի ձայն»-40 /1104/., «Չարենցյան պոեզիայի օր բանաստեղծի անունը կրող քաղաքում»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Չարենցավան քաղաքի տոնախմբությունը շնչում էր բանաստեղծի պոեզիայով, հաղորդում է Արմենպրսի թղթակիցը, այն գալիս է լրացնելու, միաձուլվելու սայաթնովյան, տերյանական, իսահակյանական, սեւակյան տողերին: Տոնահանդեսը բացել եւ հյուրերին ջերմորեն ողջունել է ՀՀԿ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար Ս.
Դանիելյանը: ՀԳՄ վարչության քարտուղար, արձակագիր Նորայր Ադալյանն ասել է «Սկզբնավորվում է ու պիտի ծաղկի եւս մի գեղեցիկ հանդիպման պահ մեր ժողովրդի
գրական-հոգեւոր կյանքում` հանդիպում հանճարեղ բանաստեղծի հետ, տոն բոլորի համար...»
Ե. Չարենցի մասին ջերմ խոսքեր են ասել բանասիր. գիտ. դոկտոր Կարլեն Դանիելյանը, բանաստեղծի դուստրը` Արփենիկ Չարենցը: Իրենց գործերն են կարդացել Լ.
Դուրյանը, Ար. Սահակյանը, Էդ.. Մելիտոնյանը, Մ.Հարությունյանը: Չարենցի մասին ուշագրավ հուշեր է պատմել արձակագիր Խաչիկ Հրաչյանը: Քաղաքի
մարզադաշտում տվել է թատերականացված ներկայացում` Չարենցի երկերի մոտիվներով: Վերջում ամբողջ ներկաները երգել են «Ես իմ անուշ Հայաստանի...» երգը: ՉՏԹ տեղի մասնաճյուղում հյուրերը ծանոթացել են նոր ցուցանմուշներին:
Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է:
Էջ՝ 8Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1986, սեպտեմբերի 24Չափս՝ 42 x 30 սմՏպարան՝ Հկկ կենտկոմի հրատարակչության տպարանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4133
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6284