Շապիկ հարսանեկան

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Շապիկ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Շապիկ, կարված սպիտակ բամբակյա կտորից՝ վերնամասի ուղիղ կտրվածքով և ուսակապերով: Շապիկի փեշի և վերնամասի եզրերը վերջանում են կտրատովի ասեղնագործությամբ արված ատամնաձև երիզով: Նույն զարդանախշը կրկնվում է ուսակապերի վրա՝ երկկողմանի: Փեշն ամբողջ շրջագծով՝ 12 սմ լայնությամբ և վերնամասի առջևի հատվածը զարդանախշված են դարձյալ կտրատովի ասեղնագործությամբ արված ծաղկաշղթաներով: Եղել է Էսթեր Սամուելյանի հարսանեկան շապիկը, ասեղնագործված իր իսկ ձեռքով: Վերջինս ծնվել է 1906 թ. Կեսարիայում, գաղթից հետո ամուսնացել ու ապրել է Դամասկոսում, ապա Բեյրությում: Հետագայում այն պահել է դուստրը՝ Սեդան, որն ապրել է Կահիրեւոմ: Նյութը՝  Բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա, Դամասկոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-25 թթ. Չափս՝  98 x 55 x 84 x 37 սմ Նվիրատու՝  Սեդա Սամուելյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17132