«Շավարշ Բասենցյան.1914թ. օգոստոս,  կամավորական հուշերից»

«Շավարշ Բասենցյան.1914թ. օգոստոս, կամավորական հուշերից»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ծոցատետր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաց յասամանի գույնով կազմին ամրացված է խունացած պիտակ «Չեռնովայա կնիգա»տպագիր անվանումով, որի անկյունները եւ եզրերը պոկված են:ֆորզացին` դեղին հետքեր կան, գրված է «Բասենցյան Հասմիկ» / Շավարշի դուստրն է/: Հուշատետրի 62-65 էջերը պոկված են, կազմից անջատված: Հուշը 1914թ. առաջին աշխարհամարտում հայ կամավորական ջոկատներից Քեռու գլխավորած ջոկատի հարյուրապետ Շավարշ Պարույրի Բասենցյանի մղած կռիվների, մարտերի, հետագա օրերի մասին է: Ռուսական ցարի հայտարարությունը, թե «նրանք , ովքեր ռուսաց անհաղթ զորքի հաջողության համար զենք վերցնեն, պատերազմի պատվով վախճանից հետո կստանան ազգային անկախություն», հայ ազգային դաշնակցություն կուսակցության գլխավորությամբ կազմավորվում են տասնյակ հազարավոր կամավորական խմբեր ապագայում անկախ Հայաստան ունենալու մտքով: Հուշատետրում հիշատակվում է Նիկոլ Աղբալյան, Սիմեոն Վրացյանի, զորավարներ Անդրանիկի, Բարաթովի, գնդապետ Խլեբնիկովի, պարոն Ջանփոլադյանի, Արամայիս Ազնավուրյանի, բժիշկ Ղազանչյանի կատարած գործերի մասին: Հուշատետրն ավարտվում է Անդրանիակի զինվորներից Նիկոլ Հակոբյանի հետ զրույցով , որտեղ նկատելի է Շավարշի մտորումները Անդրանիկի, ռուսական ցարի նկատմամբ, նրանց դիրքորոշումները; Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4557 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6823