Ուղեցույց՝ Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ուղեցույցը 1945-1946թթ-ի համերգաշրջանի ծրագիրն է, որտեղ ընդգրկված է Ա.Խաչատրյանի Ջութակի կոնցերտը. մենակատար Կարոլլ Գլեն, դիրիժոր Սոուլ Կաստոն, զետեղված է նաև հոդված կոմպոզիտորի մասին: Ծրագրում ներառված են նաև Պ.Չայկովսկու, Ս.Ֆրանկի ստեղծագործությունները: Զետեղված է նաև համառոտ տեղեկատվություն կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության և Ջութակի կոնցերտի մասին: Կազմի վրա կարմիր գույնի մատիտով Գ.Շնեերսոնի գրությունն է. «Ա.Խաչատրյան, Ջութակի կոնցերտ»: Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆիլադելֆիա (ԱՄՆ) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ. թերթ՝  16 Նվիրատու՝  Գ. Շնեերսոն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1256 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-632