Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են երկու ուրար: Մեկը համեմատաբար լայն և կարճ է, իսկ մյուսը` երկար և բարակ: Վերջինս ծալված է և ունի ուղղանկյան տեսք: Նրա կենտրոնում շրջանակի մեջ խաչ է, իսկ նրանից դեպի աջ և ձախ խորաններում պատկերված են սրբերի պատկերներ: Յուրաքանչյուրի պատկերի ներքևում իր անունն է ‹‹Օհաննես Մկրտիչ, Բառնաբա, Մատաթիա, Թադեոս, Սիմոն, Յակոբ .....››: Բացի այդ կա արձանագրություն. ‹‹Ի վայելումն տեր .... Օհաննես տեր...1825››: Մյուս ուրարի երկու եզրերին խորաններում սրբերի պատկերներ են իրենց անուններով, մեջտեղում ծաղկանախշեր են, վերևում Մարիամ Աստվածածինն է մանկան հետ: Մեջտեղում գրված է ‹‹Ի վայելումն ....››, իսկ ներքևի արձանագրությունն անընթեռնելի է:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 11Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՎասպուրականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դ. վերջԲարձրություն (սմ)՝ 16.2Նվիրատու՝ Գրիգոր Առաքելի ԲաբախանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5595/52
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-274