Պատմութիւն Հայոց 'ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784. Ըստ աւանդելոյ այլ և այլ մատենագրաց: Հատոր Գ.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն Հայոց 'ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784. Ըստ աւանդելոյ այլ և այլ մատենագրաց: Հատոր Գ. Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեալ 'ի Հայր Միքայէլ վրդպէ Չամչեանց Կոստանդինուպօլսեցւոյ, յաշակերտէ ամենապատիւ Տն. Մխիթարայ մեծի աբբայի. Պատմութիւն Հայոց 'ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784. Ըստ աւանդելոյ այլ և այլ մատենագրաց: Հատոր Գ. - 'Ի Վենետիկ, 1786, 'ի տպարանի Յովհաննու Փիացեանց: Կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ բաց ու մուգ դարչնագույն կլորավուն բծերով: Երկու կազմերեսների տրամագծով դրոշմված են մանր ոսկեգույն բուսանախշերով ուղղանկյուն շրջանակներ: Կռնակը դարչնագույն կաշվից է, ոսկեգույն գեղեցիկ դրոշմվածքներով, վերևի մասում՝ կապույտ հիմնագույնի վրա, ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը, իսկ ներքևի մասում նույնպես կապույտ հիմնագույնի վրա՝ հատորի համարը: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները կոշտ գունազարդ թղթից են: Առաջին ֆորզացի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի վերջում կա 1 թերթ քարտեզ: Էջերին կան սև-սպիտակ դրվագազարդ նախշեր: Կազմը և կռնակը թեթև մաշված են: Հեղինակ՝  Չամչյան Մ. Էջ՝  896, 196, 1 թ. քարտեզ Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1786 Լայնություն (սմ)՝  17,2 Երկարություն (սմ)՝  25,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/23-3