Պատվոգիր՝ Կույբիշևի մարզային կոմիտեի և աշխատավո...
Պատվոգիր՝ Կույբիշևի մարզային կոմիտեի և աշխատավորների դեպուտատների մարզային խորհրդի գործկոմի՝ շնորհված Արամ Խաչատրյանին:
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/
Տեսակ/ժանր՝
Պատվոգիր
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Պատվոգիրը շնորհված է Ա.Խաչատրյանին «Կույբիշևում 1969թ.-ի սեպտ. 19-21 անցկացվող սիմֆոնիկ երաժշտական փառատոնի համերգներին բարձր կատարողական վարպետության համար»: Ստորագրված է ԽՄԿԿ մարզային կոմիտեի քարտուղար Ն.Պանովի և աշխատավորների դեպուտատների մարզային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Ն.Բուզաևի կողմից: Ստորին ձախ անկյունում ՌՍՖՍՀ Կույբիշևի աշխատավորների դեպուտատների մարզային խորհրդի գործկոմի կնիքն է: Վերին հատվածում դրոշմված է Վ.Լենինի կիսանդրու բրոնզե խորաքանդակը: Բնօրինակն է:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԿույբիշևՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1969թ.Նյութը՝ թուղթ, հատուկ բլանկ, մեքենագիրՆվիրատու՝ Կարեն ԽաչատրյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
434
Բաժնեհաշվառանիշ՝
ЛВД-220