Պատվոգիր՝ շնորհված Ա.Խաչատրյանին Բելոռուսիայի ԽՍՀ Կուլտուրայի նախարարության և հանրապետական կոմիտեի մշակութային աշխատողների մասնագիտական միությունից:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Պատվոգիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատվոգիրը կոմպոզիտորին շնորհված է «ԽՍՀՄ հաստատման 50-ամյակի և Մինսկում ԽՍՀՄ ժողովուրդների սիմֆոնիկ երաժշտության պրեմիերաների ցիկլի անցկացմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար»: Ստորագրված է Բելոռուսիայի ԽՍՀ Կուլտուրայի մինիստրի, կուլտուրայի աշխատողների պրոֆմիության, Բելոռուսիայի հանրապետական կոմիտեի նախագահի կողմից: Ներքևում ԲԽՍՀ Կուլտուրայի մինիստրության և կուլտուրայի աշխատողների մասնագիտական միության Բելոռուսիայի հանրապետական կոմիտեի զինանշանով կնիքն է: Տեքստը բելոռուսերեն է: Բնօրինակն է: թերթ՝  2 Նյութը՝  թուղթ, հատուկ բլանկ, ձեռագիր, տուշ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Մինսկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1972թ. Լայնություն (սմ)՝  22,2 Երկարություն (սմ)՝  32 Նվիրատու՝  Թանգարանին է նվիրել Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  449 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-235