Պոնտոս, Սեւ ծով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Քարտեզ Բնօրինակի անվանում՝  Քարտեզ Սև ծովի և Պոնտոսի Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  Մասշտաբը՝ նշված չէ: Անվանացույցը՝ Գծագրեալ ի Պոնտոս: Փորագրեալ Ի Վէնէտիկ: Անվանացույցը գտնվում է քարտեզի վերևի ձախ մասում զարդանկարի մեջ, վերևում՝ մղոնաչափ։ Ըստ Հովհաննես Սարգսի Ստեփանյանի «Հայ քարտեզագրական հրատարակությունները 260 տարում» (1695-1955)(Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1957, 160 էջ.- էջ 44) գրքի՝ քարտեզը կոչվում է «Քարտեզ Սև ծովի և Պոնտոսի»: Այն հրատարակվել է 1820 թ., Վենետիկում: Թվականը նշված է նաև հայերեն ՌՄԿԹ տառերով: Քարտեզի հեղինակն է բանասեր, մանկավարժ, քերական, պատմաբան, ազգագրագետ, երաժշտագետ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, վարդապետ Մինաս Մանուկի Բժշկյանը: Ճանապարհորդելով Սև ծովի ափերով (1817-1819 թթ.)՝ նա գրել է «Պատմութիւն Պոնտոսի, որ է Սեաւ ծով» (Վենետիկ, Ս. Ղազար, 1819, 8 չհ., 160 էջ; Վերջում ունի 37x52 սմ չափի քարտեզ, հետևյալ տեղեկություններով. «Գծագրեալ ի Պոնտոս: Փորագրեալ Ի Վէնէտիկ 1820») աշխատությունը, որտեղ աշխարհագրական, պատմական, ճարտարապետական, հնախոսական, ազգագրական արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայերի, թուրքերի, հույների և այլ ժողովուրդների մասին: Տեղեկությունները վերցված են «Հայ գիրքը 1801-1850 թվականներին: Մատենագիտություն» /Հ. Դավթյան; Խմբ. Հ. Ս. Անասյանի; ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստր., Ա. Ֆ. Մյասնիկյանի անվ. հանրապետ. գրադ. (Երևան: Ա. հ., 1967, 538 էջ - էջ 89) գրքից: «Լիկատար ցուցակ գրոց Մխիթարեան տպարանին (1716-1952) (Վենետիկ: Տպարան Ս. Ղազարու, 1952, 119 էջ .- էջ 110)» գրքում քարտեզը կոչվում է «Պոնտոս կամ Սեաւ ծով եւ շրջակայք»: AH P.S. Շտեմարանում գրված է այս անվան տակ՝ Գծագրեալ 'ի Պոնտոս փորագրեալ 'ի Վէնէտիկ (1820) և չափսն էլ գրված է 55x40 սմ։ Էջ՝  1 քարտեզ, սև-սպիտակ Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վենետիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1820 Չափս՝  53x37,5 սմ. Տպարան՝  Առանց տպարանի հիշատակության Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Հիմնական հաշվառանիշ՝  1555-2013 Բաժնեհաշվառանիշ՝  1555- Ser.