Ջրատար խողովակ

Թեմա՝  Փոխադրամիջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Ջրային փոխադրամիջոցներ և հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ջրատար խողովակ կավից, կլոր երկարավուն: Խողովակի ներսի և դրսի պատերը հարթ են: Խողովակի մի ծայրը նեղ է, որը գնալով դեպի հակառակ ծայրը լայնանում է: Նեղ կողմի ծայրի մասում, շրթից քիչ հեռավորության վրա շրջանաձև ելուստ կա, որը թույլ է տալիս խողովակները մեկը մյուսին ամրացնելու և թույլ չի տալիս մյուս խողովակին շատ խորը մտնելու: Վարպետ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Միջին դարեր Նյութը՝  Կավ Երկարություն (սմ)՝  47սմ Տրամագիծ (սմ)՝  13սմ և 8սմ Նվիրատու՝  Ց.Օհանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1462 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 304