Թեմա՝
Գիտատեխնիկական միջոցներ
Ենթաթեմա՝
Ռադիո-էլեկտրոնային սարքավորումներ
Տեսակ/ժանր՝
Տեսաձայնային
Թանգարան՝ Հրազդանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Ռադիոընդունիչ լամպային՝ ձայնասկավառակային նվագարկիչով՝ ,,РЕКОРД՛՛ , դեղնա-կարմրավուն փայտե կմախքով: Վերևի մասում բացվում է կափարիչը, որտեղ գտնվում է ձայնասկավառակային նվագարկիչը: Առջևի մասը վերևից դեպի ներքև մի փոքր թեքությամբ ներս է գնում և միանում է ուղղանկյունաձև չափերով /40սմ x 10.5սմ/ սև ապակուն, որի վրա գրված են թվեր, ալիքների անվանումներ և պտուտակների նշանակությունը՝ որը ինչի համար է: Ապակուց ձախ բարձրախոսի տեղն է, որը բացակայում է: Ապակու վրա աջ և ձախ կողմերի մոտ և մի փոքր ներքև գտնվում են 2 հատ կլոր սպիտակ գույնի պտուտակներ /մեկը թերի/, իսկ ապակու ներքևի առջևի մասում, մեջտեղում գտնվում են 4 սպիտակ գույնի ուղղանկյունաձև դեպի ներս սեղմվող ստեղներ /ձախից երկրորդի վրա կարմիր նիշով/՝ ալիքները փոխելու համար: Ռադիոընդունիչը հենվում է 4 սև գույնի կարճ և թեք /7.5սմ երկարության/ ոտքերի վրա: Ետևի մասի փակող կափարիչը չկա: Ռադիոընդունիչը չի աշխատում:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԽՍՀՄՀայտնաբերման վայրը՝ ք.ՀրազդանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1960-ական թվականներՆյութը՝ Փայտ, ապակի, երկաթ և այլնԼայնություն (սմ)՝ 32սմԵրկարություն (սմ)՝ 60սմԲարձրություն (սմ)՝ 26սմՆվիրատու՝ Ա.ՄնացականյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳՄ 1602
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԶԳ 349