Ռադիոընդունիչ «Ֆեստիվալ»,

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Ռադիո-էլեկտրոնային սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատյանը ուղղանկյունաձև է, ունի ներքին ու վերին կողերի հարթ մակերեսներ: Կողմնային պատերի վրայի ուղղանկյունաձև կտրվածքները պատված են գործվածքով: Դիմացի պատը փոքր ինչ ներս է ընկած, վերևի մասը կիսով չափ պատված է ոսկեգույն գործվածքով: Ներքևում՝ ապակեպատ սանդղակի վրա ռուսերենով գրված է քաղաքների անուններըը, որի երկու կողմերում տեղադրված են պտուտակները՝ ալիքները փոխող, անջատող միացնող: Սրանց միջև ներքևի մասում կողք-կողքի դասավորված են ալիքները փոխող սեղմիչները: Սանդղակների աջ անկյունում լատիշերեն գրված է ռադիոի մակնիշը «Festivals», նույն կողմի ներքևի անկյունում տեղադրված է կլորավուն փոքրիկ լամպը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռիգա / Պոպովի անվան գործարան/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1951թ. Նյութը՝  Փայտ, ապակի, պլաստմասա, գործվածք Լայնություն (սմ)՝  42 Երկարություն (սմ)՝  64 Հայտնաբերման ժամանակը՝  1985 թ. Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5950/1 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-143