Ռանդա

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Փայտամշակության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Փայտկոկիչ-ռանդա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է կոճղակից, դանակից /կտրիչ/ և սեպից: Կոճղակն ուղղանկյունաձև է, ունի բնիկ, որտեղ տեղավորված է սեպի օգնությամբ ամրացված դանակը: Կոճղակի առջևում փորվածքի մեջ հագցված է լայնակի հատույթում՝ կլոր, կորություն ունեցող բռնակը: Կոճղակն ակոսագծով բաժանված է երկու հատվածի և առջևում ունի հանույթ, իչի հետևանքով դարձել է աստիճանաձև: Երկարություն (սմ)՝  21.9 Բարձրություն (սմ)՝  6.5 Նյութը՝  փայտ, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. I կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6857/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-556