Սանր՝ տղամարդու

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Տղամարդու Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սանր՝ գրպանի, մուգ մոխրագույն, շատ մանր ատամներով: Վերևի հատվածը առնված է մետաղե մոխրագույն եզրագոտու մեջ, որի ներքևի մասը ուղիղ է, վերևինը՝ ալիքաձև /երեք ալիք/: Եզրագոտին մեջտեղում 1.7սմ է, եզրերին՝ 0.5սմ: Դրվագազարդ է: Մեջտեղում վարդ է, որի երկու կողմերում երեքական /մեջտեղինը՝ քիչ բարձր/ տերևներ են: Երկարությամբ ձգվող նուրբ դրասանգը երկու վերջնամասերում ընդմիջվում է փոքրիկ վարդով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Եվրոպա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Նյութը՝  Պլաստմասսա, մետաղ Լայնություն (սմ)՝  3,5 Երկարություն (սմ)՝  11,6 Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9240