Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր, սև, մասամբ դարչնագույն, փայլեցված, տեղ-տեղ անգոբն և փայլը թափված: Հատակը հարթ, կլորավուն, իրանը դեպի վեր բարձրացող, վիզը ներճկված, շուրթը դուրս թեքված: Իրանի կենտրոնով և ուսի տակով անցնում են 2 ակոսագծեր, որոնց մեջտեղի հատվածը զարդարված է սուր գործիքով արված թեք գծերով: Տրամագիծ (սմ)՝  հ.- 9, բ. - 7,5 Բարձրություն (սմ)՝  19 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Կարմիր բլուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 7-րդ դար Հայտնաբերման ժամանակը՝  2022թ. սիստեմատիկ պեղումներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  527 Բաժնեհաշվառանիշ՝  267/3