«Սովետական գրականություն»-2, Արմեն Աղաբաբյան «Ան...
«Սովետական գրականություն»-2, Արմեն Աղաբաբյան «Անծանոթ շերտեր Ե. Չարենցի«Ռուսական կողմորոշումների
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ամսագրի գլխավոր խմբագիր`
Հրաչյան Հովհաննիսյան, պատ. քարտուղար` Հ. Կ. Սեվան:
Սպիտակ եվ բաց կապույտ գույների համադրությամբ կազմին եվ կողին սեվ ու սպիտակ գույնի տառեր են: Տեսական-քննադատական բաժնում Արմեն Աղաբաբյանն իր հոդվածում նշում է, որ Չարենցի պոեզիայի ստեղծագործական զարգացումը միշտ էլ գնացել է համաշխարհային գրական-նվաճումների հունով, գեղարվեստական այս կամ այն համակարգի յուրացման ճանապարհով: Չարենցյան պոեզիայի էվոլյուցիայի համահարթեցումը կապվում է Պուշկինի, Գյոթեի, Թումանյանի անունների հետ: Մշակույթի միասնության, նրա ժառանգականության գերիշխանության չարենցյան գիտակցությունը նախապատրաստված էր մասնավորապես ռուսական սիմվոլիստներ Վ. Բրյուսովի, Միխ. Կուզմինի, Վյաչ. Իվանովի ստեղծագործություններով: Չարենցի պոեզիայի լեզվական նոր որակը բերում է մշակույթի նոր զգացողություն, որը հանդիպում ենք նաեվ Օ. Մանդելշտամի մոտ: Չարենցը համարյա նույնությամբ կրկնում է Մ-ի պատկերայնությունը, Բալմոնտի տողերը, որոնք ընդգծված են Չարենցի անձնական գրադարանում պահվող Բալմոնտի գրքում: Ե. Չարենցի ուշ շրջանի «Զառանցանք», «Էկլեզիաստես», «Սաֆո», գործերում նեղ անձնական սիմվոլ է դառնում «քնքշությունը»...:Նույնը առկա է նաեվ Մայակովսկու, Եսենինի տողերում:
«Էկլեզիաստես»-ի համար Չարենցը պարտական է Սելվինսկու պոեզիային: Մայակովսկու, Եսենինի, Սելվինսկու բանաստեղծական համակարգերի յուրացման, հաղթահարման ճանապարհով Չարենցի պոեզիայում զուգակցվում են կենսական ապրումն ու մշակութային բանաստեղծական վերապրումը, հատկապես «Ռուբայաթը», ռուբայիններ, դիստիքոսները, բեյթերը, սույն ժամանակ Չարենցը թարգմանում է Գյոթեի «Մատըռվակ»-ը, որը հարում է Խայամի սիմվոլիկային: Չարենցը ստեղծագործական
վերջին շրջանում շատ բարձր է գնահատել Բլոկին, որի մի բան-ան արձագանքն է Չարենցի 20-21 ռուբային: Հոդվածագիրը մեջբերում ներ է անում նշած բանաստեղծների ստեղծագործություններից` համեմատելով Չարենցի տողերի հետ: Անվանաթերթի ներքեվում ՉՏԹ կնիքն է:
Էջ՝ 146Նյութը՝ կավճապատ թուղթ, թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1986, փետրվարՉափս՝ 26սմ x 17սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4042
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6229