Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմին լուսանկարիչ Դրափյշների՝ մոլդավական պար՝ «Կոդրենյասկա» լուսանկարի արտատպությունն է:
«Հաղորդումներ, որոնումներ» բաժնում Էդ. Ջրբաշյանի՝ «Ե. Չարենցի խմբագրած առաջին ժողովածուն» /էջ 145/ հաղորդումն է: Խոսքը վերաբերում է 1924թ. Չարենցի խմբագրությամբ լույս տեսած «Կորչի պատերազմը» գրական-հասարակական եւ երգիծական ժողովածուին: Այս գրքով է սկսվում Չարենցի խմբագրական գործունեությունը: Այն կազմված է ագիտացիոն սուր եւ անսքող բովանդակության նյութերից: Պատահական չէր Չարենցի՝ ժողովածուի խմբագրելու փաստը: Դա գեղագիտական ծրագրի արտահայտություն էր: Առիթ էր ցուցաբերելու հեղափոխական արվեստի ըմբռնումները: «Կորչի պատերազմը» շատ կարեւոր է Չարենցի կյանքի եւ ստեղծագործության տարեգրության մեջ:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1920 327
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 4744