«Սովետական գրականություն» N 2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ կանաչի համադրությամբ կազմով: «Գրախոսություն» բաժնում Աշոտ Հայրապետյանի «Հուշեր եւ արձագանքներ» գրախոսական - հուշագրությունն է: Հեղինակն անդրադառնում է Վ. Նորենցի՝ Թումանյանի մասին հուշերին: Նշում է, որ Չարենցը եղել է ու մնում է սրբություն Նորենցի համար /էջ 151/: Նորենցը հարել է Չարենցի գրական ուղղությանը, համակիր է եղել նրա գրական պլատֆորմին: Չարենցի մեջ տեսել է մեր ժամանակակցին, հայրենիքի ու ժողովրդի ճակատագրով ապրող մարդուն, մեծ հումանիստին: Կարդում ես Նորենցի հուշերը, նաեւ 1967թ. Կիրովականում Չարենցի 70-ամյակի հոբելյանական երեկոյին կարդացած զեկուցման շարադրանքը եւ համոզվում, որ իզուր չի Չարենցը գրական իր պլատֆորմին միացրել Վ. Նորենցին: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1278 410 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5373