Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
«Թերթելով գրական հանդեսները» բաժնում «Պատմա-բանասիրական հանդես» խորագրի ներքո նշվում է, որ /էջ 156/ հանդեսի 1-ին համարում հրապարակված են Ե.Չարենցի 6 անտիպ նամակները՝ Մամիկոն Գեւորգյանին: Դրանք վերաբերում են 20-ական թթ. եւ ուշագրավ տեղեկություններ են հաղորդում բանաստեղծի կենսագրության, նրան հետաքրքրող ստեղծագործական հարցերի վերաբերյալ: 1924թ. փետրվարի 8-ին Մոսկվայից գրած նամակում կարդում ենք: «Եթե քեզ հետաքրքրում է իմ ՝ նվաստիս, կյանքը, ապա պիտի ասեմ, որ ես երբեք այնքան ամուլ չեմ եղել, որքան հիմա...»: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում Չարենցի ՝ Ուղղիչ տնից գրած գրությունները: Չարենցի նամակները հանդեսի խմբագրությանն է հանձնել Մ.Գեւորգյանի դուստրը՝ Եկատիրինա Գեւորգյանը:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1964Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1273 394
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 5357