Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է արքեպիսկոպոս Սբ Նիկոլայը (мир Ликинских), մահացած 345-351 թթ. Նրա լուսապսակը շրջագծված է կարմիրով և զարդարված կորագիծ ճառագայթներով, որոնք ավարտվում են շրջանակներով: Հագուստին պատկերված են ուսերից սկսվող երկու խոշոր խաչեր: Աջ ձեռքի մատները ծալված են ուղղափառ եկեղեցուն բնորոշ խորհրդանշանով, ձախ ձեռքում բացված գիրք է սլավոնական գրերով: Սբ Նիկոլայի աջ և ձախ կողմերում պատկերված են դարձյալ կարմիր շրջանակի մեջ առնված լուսապսակով կնոջ և տղամարդու կերպարներ: Սրբապատկերը զարդանախշված է արծաթաջուր կետանախշ շրջանակներով, երկրաչափական նախշերով և այլն: Հետևի կողմից կան սուր գործիքով ավելի ուշ արված ռուսատառ գրություններ՝ «Никола архепископ».
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՌուսաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 18-19 րդ. դարՆյութը՝ Փայտ, լևկաս, արծաթՉափս՝ 39 x 32 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 16579