Սփռոց

Սփռոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սփռոց քառանկյուն թավշե կտորից, ծոպերով: Մեջտեղի դաշտը աղյուսագույն-կարմիր երանգով, ծայրերում լայն եզրազարդ, ոճավորված բուսական զարդանախշերով: Հիմնագույնը՝ բեժ, որի վրա տեղակայված է երկնագույն, կանաչ, դեղին տոներով, մուգ շագանակագույն երիզով ծաղկանկարը: Զարդանախշի ներքին մասը անհարթ եզրերով է, նկարն անցնում է մեջտեղի դաշտ: Ծոպերը մետաքսե, բալագույն, հավանաբար կարված են ավելի ուշ: Պահպանումը բավարար, մեջտեղի դաշտում գործվածքը վնասված է, եզրերը քրքրված են և ծածկված ծոպերով: Ցուցադրվում է հյուրասենյակում: Նվեր Թամար Թումանյանից: Ակտ N 229, 22/XII-1985 թ.: Վարպետ՝  անհայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  թավիշ, մետաքս Լայնություն (սմ)՝  133 Երկարություն (սմ)՝  138 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1018 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 2574