Տավիղ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Տավիղ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվագարանը պատրաստված է ըստ մանրանկարների և պատմիչների վկայությունների: Պատկանում է բազմալար-անկոթ նվագարանների թվին: Ընդհանուր տեսքը նման է եռանկյունու: Հիմքը փայտից արկղիկ է, որի վրա ամրանում են 2 կողերը: Փոքր կարճ կողը կլորավուն է, ձևավոր, իսկ եռանկյունի ներքնաձիգը կլրավուն է, ոճավորված թռչնի ձևով, որի վրա ամրանում են ականջները աջ և ձախ կողմերից: Ականջներին ձգվում են մետաղյա լարերը: Նվագարանը ծառայել է երգերին նվագակցելու համար: Հեղինակ՝  Գրիշա Փափազյան Լայնություն (սմ)՝  51 Բարձրություն (սմ)՝  42 Նյութը՝  փայտ, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2825/1 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-64