Տիգրան Մանսուրյանը եւ Անահիտ Չարենցը Ե. Չարենցի տուն-թանգարանում

Տիգրան Մանսուրյանը եւ Անահիտ Չարենցը Ե. Չարենցի տուն-թանգարանում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  DVD սկավառակ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Տիգրան Մանսուրյանը ՉՏԹ-ում ողջագուրվում է ՉՏԹ տնօրեն Լ. Հակոբյանի եւ Անահիտ Չարենցի հետ.նայում ցուցադրությունը: Լ. Հակոբյանը եւ Տ. Մանսուրյանը զրուցում են «Ես իմ անուշ Հայաստանի...» տաղի «բառ»-ի ու «բար»-ի շուրջ: Ե. Չարենցի հուշատան հյուրասենյակում զրուցում են Անահիտ Չարենցն ու Տիգրան Մանսուրյանը:«Ես իմ անուշ Հայաստանի...» տաղը մեր ազգային գիտակցության, հայ ժողովրդի բոլոր արժեքների խտացումն է, մեծ հայրենասերի, մեծ անհատի, մեծ մարդու լուսավոր աղոթքն է, որ բերում է իր ժողովրդին: Տ. Մանսուրյանի երաժշտությունը շատ համահունչ է տաղին եւ հիմն ասվածին, երկու հանճարներ միացան իրար: Տ. Մանսուրյանը 20-րդ դարի համաշխարհային երաժշտության հանճարներից է, իր ժողովրդի էության մասին նույն լավ ըմբռնումներն ունի, ինչ ուներ Ե. Չարենցը, - նշում է Անահրիտ Չարենցը: Հեղինակ՝  Մարատ Օրդյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2006 Չափս՝  30 րոպե Նվիրատու՝  Տիգրան Մանսուրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7764