Փող

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Փող Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ծիրանենու փայտից պատրաստված փողային նվագարանն ունի ուղղաձիգ, աստիճանաբար լայնացող փող, որի երեսի մասում բացված է 7, իսկ հակառակ մասում՝ 1 ձայնանցք: Նվագարանի բերանի նեղ մասում, փողի մեջ մտնում է փոքր-ինչ լայնացող շրթով, սնկանման շարժական մունդշտուկը: Նվագարանը հեղինակային աշխատանք է: 1-ին օրինակը պատրաստված է ըստ հելլենիստական շրջանի հայկական փողերի նկարագրությունների ու պատկերների: Հեղինակ՝  Էդվարդ Բարսեղյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  34.5 Տրամագիծ (սմ)՝  լայն մասը՝ 6.5, նեղը՝ 2.7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6088/2 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-148