Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Պատմական
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է միջնադարյան քաղաք՝ հարթ տանիքներ ունեցող շենքերով: Առջևի պլանում փողոցով անցնող հեծյալների զորագունդ է՝ միջնադարյան հանդերձանքով, նրանցից չորսը ավելի խոշոր պլանով են պատկերված: Հետին պլանում շենքերի տանիքներին երեք մարդու ֆիգուրներ են գծագրված: Աշխատանքը արված է մեծ վարպետությամբ՝ գծի, գծաշարի, լուսաստվերի փայլուն համադրությամբ: Նկարի ներքևի աջ անկյան մոտ գրություն կա:
Հեղինակ՝ Հակոբ ԿոջոյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1929թ.Նյութը՝ Թուղթ, ստվարաթուղթ, ապակի, փայտ, մատիտՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 607