Քսակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Քսակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ներքևում ունի կորավուն հիմք։ Բերանը եզերված է արծաթյա բարակ շերտով, որի կենտրոնում, վերևից ամրացված է կլորավուն գլխով, փոքրիկ մեխի տեսք ունեցող փականքը։ Մի անկյունում պահպանվել է մետաղյա կլոր օղակը։ Արծաթյա եզրերը զարդարված են սևադի տերևներով արված բուսաշղթայով, իսկ անկյուններում գրված են «Մ» և «Խ» տառերը, իսկ մյուս կողմի անկյուններում «17» և «70» (1870) պատրաստման տարեթիվը։ Ամբողջությամբ պատված է գունավոր ուլունքներով։ Կենտրոնում ուղղանկյունաձև շրջանակի մեջ խոշոր ծաղկաման սպիտակ հիմնագույնի վրա, իսկ մյուս կողմում մանուշակագույն։ Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  10 Նյութը՝  արծաթ, սևադ, ուլունք, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1870թ. Հայտնաբերման ժամանակը՝  20.01.1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7587 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3504