Օդամղիչ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի օդամուղ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է տափակ շրջանաձև իրանից, բռնակով պտտաթևից և թևավոր պտուտակից՝ հովհարից, որը տեղակայված է իրանի կենտրոնում և փողից, որը խողովակաձև է, դեպի ծայրը նեղանում-բարակում է, ունի ողջ երկարությամբ ձգվող կար և իրանին ամրացված է չորսական հեղյուս-մանեկներով: Պտտաթևի մոտ կա դրոշմ՝ փետրավոր սլաք, որին հակադիր դրոշմված է լատինատառ «A»: Իրանին կա լատինատառ գրություն՝ «EOLO», սրա տակ՝ շրջանաձև թիթղի վրա՝ «uifuf = MILANO VIAS. NICOLAO. I.»: Երկարություն (սմ)՝  փող՝ 30.3, իրան՝ 21.5 Տրամագիծ (սմ)՝  փող՝ 1,8; 4.3 Նյութը՝  մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իտալիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. I կես Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/174 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628