Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հոդվածագիրը նշում է, որ
«Հիմնականից հիմնականը»
գրառումը գրողն արել է կյանքի վերջին տարիներին: Կանխազգալով իրադարձությունների աղետալի սրումը եւ իր վիճակի ծանրացումը, շուրջն ստեղծված
գրական եւ քաղաքական բարդ հանգույցները ի հայտ բերելով , նա ջանում է հետագա ժամանակներին ու պատմությանը պահ տալ իր
ճշմարտությունը:
Ինքնագիրը մեջտեղից ծալած, եզրերից քայքայված, դժվար ընթեռնեելի չորս թերթ է: Առաջին
գիր է` լրացումներով, ուղղումներով, միասնական տեսքի չբերված համարակալումներով, գրված է թանաքով, պահվում է Ռ. Ղալարյանի անձնական արխիվում: «Հիմնականից հիմնականը» գրառումների շղթայում Չարենցը ի մի է բերում իր կյանքի վերջին տարիների հանգուցային փուլերը, որոնք ներքին թելերով բացում են ժամանակի
գրական-քաղաքական կյանքի ամբողջ պատկերը: Չարենցը խնդիր է դնում մաքրելու ժամանակի բարոյական աղբը: Պահանջում է, որ կուլտուրական շինարարությունը կատարի պետական-կուսակցական դիրքերից եւ տագնապում, որ այդ հովանավորությունը կգռեհկացնի ամեն ինչ եւ ասպարեզը կմնա ջարդարարների:
Էջ՝ 4Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1990, մայիսի 24Չափս՝ 59,5x42սմՏպարան՝ Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան, Օրձոնիկիձեի պող.2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4593
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6852